Եկամուտների ծառայություն. 42 000 կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Ղազբեգի» մաքսակետում տարբեր երկրներից ներկրված 42 000 կգ կարտոֆիլի ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է անհամապատասխանություն բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների հետ։
Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։
«Նշված ապրանքները, համաձայն Վրաստանի կառավարության N463 որոշման, ենթակա են վերադարձման արտահանող երկիր»,- հայտնել են Եկամուտների ծառայությունից։