Եկամուտների ծառայություն. 20 հազար կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ 20 հազար կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 000 կիլոգրամ կարտոֆիլի «Ղազբեգի» մաքսակետում ստուգման արդյունքում բացահայտվել են բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների հետ անհամապատասխանություններ:
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը վերադարձվել է արտահանող երկիր»,- նշվում է տեղեկատվության մեջ։