Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում սպանվել են երկու իսրայելցի զբոսաշրջիկներ և նրանց եգիպտացի զբոսավարը։
Բացի այդ, ըստ Իսրայելի արտաքին գործերի նախարարության, վիրավորվել է Իսրայելի մեկ քաղաքացի, ում վիճակը միջին ծանրության է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանը կրակ է բացել մի խումբ իսրայելցի զբոսաշրջիկների վրա։ Ըստ տեղեկությունների՝ սպան այս պահին ձերբակալված է։
«Այսօր՝ առավոտյան, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք մի խումբ իսրայելցիների զբոսաշրջային այցի ժամանակ տեղի բնակիչը կրակ է բացել նրանց վրա, ինչի հետևանքով զոհվել են Իսրայելի երկու քաղաքացիներ և տեղի Եգիպտոսի զբոսավարը», – ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է BBC-ն, վերջին տասնամյակների ընթացքում սա առաջին նման հարձակումն է Եգիպտոսում իսրայելցիների վրա։