Եգիպտոսի նախագահը նշում է, որ Կահիրեն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
Եգիպտոսի նախագահը նշում է, որ Կահիրեն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը

Եգիպտոսի նախագահի խոսքով՝ Կահիրեն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Պատերազմի ու ավերածությունների փոխարեն պետք է խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նաև այս բանակցությունների ընթացքում մենք հաստատեցինք Եգիպտոսի աջակցությունը համապարփակ և արդար խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության։ Սա զարգացման ու աճի նոր փուլ կբացի, որը կծառայի տարածաշրջանի ժողովրդի շահերին»,- ասել է Եգիպտոսի նախագահը։

Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Եգիպտոսի ղեկավարը շեշտը դրել է տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և երկկողմ ներդրումների ավելացման անհրաժեշտության վրա։