Եգիպտոսը տանկեր ու զրահատեխնիկա է տեղակայել Ռաֆահի սահմանային անցակետում
Եգիպտոսը տանկեր ու զրահատեխնիկա է տեղակայել Ռաֆահի սահմանային անցակետում։
Տեղեկությունը հրապարակում է «Times of Israel»-ը։
Հրատարակության հրապարակած լուսանկարներում երևում է, որ սահմանի մոտ կանգնած են տասնյակ տանկեր։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Եգիպտոսը մտավախություն ունի, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի պատերազմի պատճառով տասնյակ հազարավոր փախստականներ կարող են տեղափոխվել Եգիպտոս։
Մինչ այժմ սահմանը հիմնականում փակ էր, և միայն մարդասիրական բեռնատար մեքենաներին էր թույլատրվում անցնել Գազա։
«The Times of Israel»-ը գրում է, որ 1979 թվականի խաղաղության պայմանագրի համաձայն՝ Եգիպտոսը կարող է սահմանափակ թվով զորքեր տեղակայել Սինայի թերակղզում։