Եղիսաբեթ Ռուդը մեկնաբանություն չի անում Գիորգի Գախարիային ուղղված կոնգրեսականների նամակի շուրջ
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը մեկնաբանություն չի անում կոնգրեսականների նամակի մասին, որով նրանք դիմել են Վրաստանի վարչապետի Գիորգի Գախարիային:
«Մենք տեսանք կոնգրեսականների նամակը, սակայն քանի որ այս նամակն արտահայտում է կոնգրեսի կարծիքը, մեկնաբանությունը ևս պետք է անեն կոնգրեսում»,- հայտարարել է Ռուդը:
Նամակը, որը թվագրված է դեկտեմբերի 13-ով, ստորագրում են ԱՄՆ-ի կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ Ադամ Քինզինգերը և Ջերալդ Քոնելին:
«Մենք ձեզ այսօր գրում ենք վրդովմունքով, որը կապված է խոստացած քաղաքական բարեփոխումներից հրաժարվելու և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության մասին տեղեկությունների հետ: Հուսով ենք, որ Վրաստանի պաշտոնական անձինք անհապաղ կվերսկսեն բանակցությունները և կընդունեն կարևոր բարեփոխումների փաթեթը»,- նշված է նամակում: