Եղիսաբեթ II թագուհին Վրաստանին շնորհավորել է առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով
Վրաստանին առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Միացյալ Թագավորության Եղիսաբեթ II թագուհին: Twitter -ի էջում ասվում է, որ Եղիսաբեթ II-ը նամակ է ուղղել նախագահ Մարգվելաշվիլուն:
«Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ, մասնավորապես այն տարին, երբ Վրաստանը նշվում է առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100 ամյակը: Լավագույն մաղթանքներով միանում եմ և վրաց ժողովրդին ցանկանում հաջողություն և երջանկություն: Մեկ անգամ ևս նշում եմ մեր երկրների սերտ պատմական կապերը և սպասում բարեկամության և համագործակցության շարունակմանը»,- ասվում է Միացյալ Թագավորության թագուհում ուղերձում: