Եղիսաբեթ II թագուհին առաջին անգամ մասնակցել է լոնդոնյան «Նորաձևության շաբաթվան»
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը առաջին անգամ դարձել է լոնդոնյան Նորաձևության շաբաթվա հյուրը։
Ինչպես հաղորդում է Daily Telegraph թերթը, թագուհին հանկարծակի ժամանել է բրիտանական երիտասարդ կուտյուրյե Ռիչարդ Քուինի նոր հավաքածուի ցուցադրությանը։
Եղիսաբեթ II –ը սկզբում շփվել է մոդելյորների հետ և Բրիտանական խորհրդի նորաձևության հարցերով ղեկավար Քերոլայն Ռաշի հետ ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված աշխատանքներին։
Այնուհետև թագուհին գնացել է Քուինի հավաքածուի ցուցադրությանը և տեղ է գրավել առաջին շարքում, ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի կողքին։
Ցուցադրության ավարտին Եղիսաբեթ II-ը Ռիչարդ Քուինին իր անվան մրցանակ է շնորհել՝ դիզայնի ոլորտում նվաճումների համար։
Հեղինակ -
Edgar Barsegyan