Եղանակի վատթարացում Վրաստանում. Օդերևութաբանների կանխատեսմամբ, վաղվանից սպասվում է անձրև և քամի
Բնապահպանության գործակալության տեղեկությամբ, մարտի 21-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, քամու ուժգնացում է սպասվում արևմուտքի ուղղությամբ:
«Մարտի 21-ին Վրաստանի տարածքում Սև ծովի հյուսիս-արևմուտքից համեմատաբար հով և խոնավ օդի ներթափանցման պատճառով սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն, հնարավոր է նաև քամի:
Սպասվում է արևմուտքի ուղղությամբ քամու ուժգնացում: Սպասվող տեղումների հետևանքով մինչև մարտի 22-ի առավոտը հնարավոր է ավելանա գետերի ջրի մակարդակը»,- հայտարարում են Բնապահպանության ազգային գործակալությունում: