Եղանակի վատթարացման պատճառով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին հորդորում է հատկապես առափնյա շրջաններում լինել զգույշ
Եղանակի վատթարացման պատճառով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին հորդորում է հատկապես առափնյա շրջաններում լինել զգույշ

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է քաղաքացիներին, հատկապես առափնյա շրջաններում, լինել զգույշ եղանակային պայմանների վատթարացման պատճառով։

Այս մասին ասվում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։

«Վրաստանի տարբեր շրջաններում ուժեղ քամու, հորդառատ անձրևների և փոթորիկների պատճառով ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջները, պարեկային ոստիկանության և քրեական ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները մոբիլիզացվել են տեղի քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ և իրենց իրավասության շրջանակներում կատարել համապատասխան աշխատանքները: Բնակչությանը, հատկապես առափնյա շրջանների քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ առափնյա գծով տեղաշարժվելուց՝ փոթորկի և եղանակային վատ պայմանների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում։