ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ. Տարածքի գրավումը ոչ ոքի կողմից չի ընդունվի, դա հակասում է միջազգային կազմակերպության սկզբունքներին, այս առումով Ռուսաստանի վրա ճնշում կա
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ. Տարածքի գրավումը ոչ ոքի կողմից չի ընդունվի, դա հակասում է միջազգային կազմակերպության սկզբունքներին, այս առումով Ռուսաստանի վրա ճնշում կա

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն շատ կարեւոր հարթակ է։ Նրա խոսքով, ԵԱՀԿ նախարարական Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում խախտումների հետ կապված, որ այլ երկրի տարածքի բռնագրավումը չի ընդունվի և հակասում է անվտանգության միջազգային կարգին։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին ասել է Մարգարետա Սեդերֆելտը, ԵԱՀԿ-ն երկխոսությունն օգտագործում է որպես շատ կարևոր գործիք։

«Կարծում եմ, որ ԵԱՀԿ-ն շատ կարեւոր հարթակ է, քանի որ այստեղ են անդամ 57 երկրների արտգործնախարարները, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավարները։ Սա նշանակում է, որ այստեղ շատ քաղաքական գործիչներ կան։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է երկխոսությունից և հաղորդակցությունից, ինչպես նաև ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները հարգելուց։ Մենք չունենք պատժամիջոցների նույն հնարավորությունը, ինչ ԵՄ-ն, մենք օգտագործում ենք երկխոսությունը որպես շատ կարևոր գործիք։ Կարող ենք խախտումների հետ կապված հարցեր բարձրացնել։ Ինչպես տեսնում եք, դա տեղի է ունենում մինիստերիալին, այս առումով ճնշում կա Ռուսաստանի վրա, որ մեկ այլ երկրի տարածքի զավթումը ոչ մեկի կողմից չի ընդունվի։ Սա հակասում է միջազգային նորմերին, միջազգային կազմակերպության սկզբունքներին։ Սա շատ կարեւոր հարց է, քանի որ հակասում է անվտանգության միջազգային կարգին, որը առաջնահերթություն է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի համար»,- հայտարարել է Մարգարետա Սեդերֆելտը: