ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ. Մենք աջակցում ենք Վրաստանին՝ ճգնաժամերը և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ. Մենք աջակցում ենք Վրաստանին՝ ճգնաժամերը և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում

Մենք աջակցում ենք Վրաստանին՝ ճգնաժամերը և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում,- օկուպացիոն գծում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահն անձամբ տեղում ծանոթացել է իրավիճակին։

«Իմ այստեղ լինելու պատճառն այն է, որ իմ աչքով տեսնեի, թե ինչ է կատարվում տեղում, ինչ ազդեցություն է թողնում հասարակ քաղաքացիների վրա Ռուսաստանի անօրինական օկուպացիան։ Տպավորությունս այնպիսին է, որ այստեղ ամեն ինչ հանգիստ է թվում, բայց ինձ նաև անհանգստացնում է այս պայմաններում գտնվող մարդկանց վիճակը։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ձևը խաղաղ ճանապարհ գտնելն է՝ աշխարհի տարբեր մասերում մեր առջև ծառացած տարբեր խնդիրներն ու ճգնաժամերը լուծելու համար: Իհարկե, մենք աջակցում ենք Վրաստանին իր ճգնաժամերն ու խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում։ Մենք կաջակցենք Վրաստանին, որպեսզի լուծի նման իրավիճակները՝ օգտագործելով Խորհրդարանական վեհաժողովում մեր ունեցած միջոցներն ու գործիքները»,- ասել է Պիա Կաուման։