ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն. 2008 թվականի ռուսական հարձակումը սարսափելի հիշեցում է նրանց մասին, ովքեր շարունակում են տանջվել Վրաստանում և Ուկրաինայում ռուսական միջամտությունների արդյունքում
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն. 2008 թվականի ռուսական հարձակումը սարսափելի հիշեցում է նրանց մասին, ովքեր շարունակում են տանջվել Վրաստանում և Ուկրաինայում ռուսական միջամտությունների արդյունքում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ։

Ռուսական հարձակումը ահավոր հիշեցում է նրանց մասին, ովքեր շարունակում են տանջվել Վրաստանում և Ուկրաինայում ռուսական միջամտությունների արդյունքում, ասվում է հայտարարության մեջ։

«15 տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Տասնամյակներ շարունակ Վրաստանի քաղաքացիները Աբխազիայում և Հարավային Օսեթիում ապրում են ռուսական օկուպացիայի տակ, նրանցից շատերը բռնի տեղահանված են: 2008 թվականի ռուսական հարձակումը սարսափելի հիշեցում է նրանց մասին, ովքեր շարունակում են տանջվել Վրաստանում և Ուկրաինայում ռուսական միջամտությունների արդյունքում»,- ասվում է հայտարարության մեջ։