ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության գնահատմամբ, Վրաստանի առաջին ալիքի լուսաբանման երանգը հիմնականում չեզոք էր
ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության գնահատմամբ, Վրաստանի առաջին ալիքի լուսաբանման երանգը հիմնականում չեզոք էր

Վրաստանի առաջին ալիքը հիմնական ընտրական սուբյեկտներին տրամադրել է մոտավորապես հավասար ժամանակ  և լուսաբանման երանգը հիմնականում չեզոք էր,- այս մասին ասված է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի հայտարարության մեջ:

Միջազգային դիտորդական առաքելությունն այսօր ներկայացրել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների, այդ թվում մամլո միջավայրի դիտարկման նախնական արդյունքները:

«Ընտրությունները լուսաբանող հեռարձակողներից օրենքով պահանջվում էր բանավեճի կազմակերպում, որին պետք է հրավիրվեին պետական ​​ֆինանսավորում ունեցող բոլոր քաղաքական կուսակցությունները: Վրաստանի հանրային հեռարձակողը, այդ կուսակցությունների մասնակցությամբ չորս բանավեճից բացի, կազմակերպեց լրացուցիչ չորս բանավեճ, այլ ընտրական սուբյեկտների համար: «Վրացական երազանքի» մասնակցությունը բանավեճերին սահմանափակվում էր միայն մի քանի ծրագրերով, որոնք, հավանաբար, սահմանափակում էին ընտրողների հիմնական ընտրական սուբյեկտների միջև քննարկումները դիտելու հնարավորությունը:

Երեք մասնավոր հեռարձակողներ ՝ «Մթավարի արխին», «Տվ պիրվելին» և «Ֆորմուլան» իշխող կուսակցության և կառավարության հանդեպ արտահայտել են կողմնակալ վերաբերմունք, նրանց «փրայմթայմի» լրատվական թողարկումներում «Վրացական երազանքի» գործունեության լուսաբանմանը տրամադրվել է՝  29-ից 35%  և 11-ից 16% և լուսաբանման երանգը հիմնականում բացասական էր: Ի տարբերություն դրան, «Իմեդի» հեռուստաընկերությունը իշխող կուսակցությանը և կառավարության գործունեությանը տրամադրել է 45% և 24%, լուսաբանմանը երանգը հիմնականում դրական և չեզոք էր, իսկ «Միասնական ազգային շարժման» գլխավորությամբ գործող դաշինքի և «Եվրոպական Վրաստանի» լուսաբանումը `մոտ 14,2% էր, իսկ լուսաբանման երանգը հիմնականում բացասական: Մյուս սուբյեկտներն ընդհանուր առմամբ ստացան երեք տոկոս: «Ռուսթավի 2»-ի կողմից բոլոր հիմնական ընտրական սուբյեկտների գործունեության լուսաբանման երանգը հիմնականում չեզոք էր: Այս հեռուստաընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել «Վրացական երազանքի» և կառավարության գործունեության լուսաբանմանը ՝ 27,15%, իսկ «Միասնական ազգային շարժման» դաշինքին, «Եվրոպական Վրաստանին» և «Լելոյին» մոտավորապես 14,9% և 6%: «Աջարիա» հեռուստաընկերությունը հիմնականում կենտրոնացած էր տեղական նորությունների վրա և չէր լուսաբանում նախընտրական արշավը: Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությամբ, հանրային հեռուստատեսությունը, Վրաստանի հանրային հեռարձակողը և հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունը հիմնական ընտրական սուբյեկտներին տրամադրել են հավասար ժամանակ, լուսաբանման երանգը հիմնականում չեզոք էր:

ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի սահմանափակ ընտրական  դիտորդական առաքելության կողմից իրականացված մամուլի դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր դիտարկվող մասնավոր հեռարձակողները զգալիորեն կողմնակալ են»,- ասված է միջազգային ընտրական դիտորդական առաքելության հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) սահմանափակ ընտրական դիտորդական առաքելության ղեկավար, Ջիլիան Ստիրկը այսօր կայացած մամուլի ասուլիսում խոսել է մասնավոր հեռարձակողների կողմնակալության մասին և նշել, որ բոլոր հինգ մասնավոր հեռարձակողներ, որոնց հետևել է առաքելությունը, ծառայում էին քաղաքական և բիզնես հետաքրքրություններին, կուսակցական պատկանելությամբ կողմնակալ էին: