ԵԱՀԿ-ն հայտնում է Դոնեցկում և Լուգանսկում իրենց դիտորդական առաքելության անդամների ձերբակալության մասին

17:40, 24.04.2022

ԵԱՀԿ-ն հաղորդում է Դոնեցկում և Լուգանսկում իրենց դիտորդական առաքելության անդամների կալանավորման մասին և մտահոգություն հայտնում։

Սոցցանցում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կազմակերպությունը կօգտագործի բոլոր հնարավոր ուղիները՝ նրանց ազատելու համար։

«ԵԱՀԿ-ն չափազանց անհանգստացած է, որ Դոնեցկում և Լուգանսկում ձերբակալվել են հատուկ դիտորդական առաքելության մի քանի անդամներ։ ԵԱՀԿ-ն օգտագործում է բոլոր հասանելի ուղիները՝ արագացնելու սեփական անձնակազմի ազատ արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ