ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին տարբեր երկրների պատվիրակություններ արել են Վրաստանին աջակցող հայտարարություններ
ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչրները արել են Վրաստանին աջակցող հայտարարություններ,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, Եվրամիության անունից արված հայտարարությանն են միացել Ալբանիան, Բոսնիա և Հերցոգովինան, Իսլանդիան, Հարավսլավիայի նախկին Հանրապետություն՝ Մակեդոնիան, Լիխտենշտեյնը, Մոնտենեգրոն, Ուկրաինան, Մոլդովան:
Պատվիրակություններն ակնհայտորեն աջակցել են Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ջանքերին՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նրանք դրական են գնահատել Վրաստանի կառավարության խաղաղարար նախաձեռնությունների նոր փաթեթը, որպես վստահության վերականգնմանն ուղղված քայլ:
«Եվրամիությունը դատապարտել է Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջաններում մարդու իրավունքների ծանր խախտումները: Վրդովմունք է հայտնել Արչիլ Տատունաշվիլու մահվան առնչությամբ և ընդգծել արդարադատության կատարման անհրաժեշտությունը: Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի պայմանները և ընդգծել՝ տեղում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը»,- ասվում է Վրաստանի արտաքին գերատեսչության կողմից տարածված տեղեկությունում: