ԵԱՀԿ-ի մանդատով գործող «Մինսկի խումբը» 28 տարի է չհասավ արդյունքի, Ադրբեջանի կողմից այդ հիմնախնդրի կարգավորումից հետո ձևաչափն այլևս անհրաժեշտ չէ. Իլհամ Ալիև

14:33, 16.06.2022

ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խումբը 28 տարի ոչ մի արդյունքի չի հասել, ուստի այն բանից հետո, երբ Ադրբեջանը լուծեց խնդիրը, այս ձևաչափի կարիքը չկա։

Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում Գլոբալ ֆորումում ունեցած ելույթում։

Նա ասել է, որ բոլորը հասկանում են «Մինսկի խմբի» երեք համանախագահների հետ հանդիպման անհնարինությունը, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո։

«Մենք արդեն հաղորդագրություններ ենք ստացել, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի գործելու։ Նրանք արդեն կենսաթոշակային տարիքի են։ Այսպիսով, ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը, որ Մինսկի խմբի մասին Հայաստանում կամ որևէ այլ երկրում ցանկացած շահարկում միայն նյարդայնացնում է Ադրբեջանին։ Մենք լուծել ենք հակամարտությունը, լուծվել են «Մինսկի խմբի» մշակած «մադրիդյան սկզբունքները»։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղիների մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ