ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովին նվեր է հանձնել. «Սա հիշեցնում է ձեզ, որ դուք Եվրոպայի մասն եք»
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովին նվեր է հանձնել. «Սա հիշեցնում է ձեզ, որ դուք Եվրոպայի մասն եք»

ԵԱՀԿ գործող նախագահը, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հանդիպման ժամանակ նվեր է փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

Կասիսը Լավրովին նվիրել է երաժշտական տուփ, որի մեղեդին ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետից է։

«Սա նրա համար է, որ հիշեք՝ դուք Եվրոպայի մի մասն եք», – ասել է Կասիսը Լավրովին։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին նրան նվիրել է Կրեմլի նկար։

«Իսկ սա նրա համար է, որ հիշեք՝ Ռուսաստանը պատմության և ապագայի մի մասն է», – ասել է Լավրովը Կասիսին։