ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդե. Անհապաղ լիցքաթափել լարվածությունը, վերսկսել երկխոսությունը և գործել ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան
ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդե. Անհապաղ լիցքաթափել լարվածությունը, վերսկսել երկխոսությունը և գործել ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն արձագանքել է Վրաստանում վերջին ժամանակներում զարգացած քաղաքական իրադարձություններին:

«Թվիթեր» սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Էն Լինդեն կողմերին կոչ է անում, լիցքաթափել իրավիճակը և վերսկսել երկխոսությունը:

«Թբիլիսիում զարգացած վերջին իրադարձություններին հետևում եմ վրդովված: Որպես ԵԱՀԿ-ի նախագահ, կկրկնեմ իմ կոչը բոլորի նկատմամբ, անհապաղ լիցքաթափել իրավիճակը, վերսկսել երկխոսությունը և գործել ԵԱՀԿ պարտականությունների լիարժեք պահպանմամբ, որպեսզի պաշտպանենք երկրի կողմից ունեցած առաջընթացը»,- գրում է Լինդեն: