ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Վրաստան։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, ապրիլի 22-ին կկայանա Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում, որից հետո Մակա Բոճորիշվիլին և Ֆերիդուն Սինիրլիօղլուն համատեղ հայտարարություններ կանեն մամուլի համար։
Նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի շրջանակներում Ֆերիդուն Սինիրլիօղլուն կայցելի նաև օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ և տեղում կծանոթանա իրավիճակին։