ԵԱՀԿ 28-րդ մինիստերիալի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ նախկին, ներկա և առաջիկա երկու տարվա նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
ԵԱՀԿ 28-րդ մինիստերիալի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ նախկին, ներկա և առաջիկա երկու տարվա նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ 28-րդ մինիստերիալի շրջանակներում ԵԱՀԿ նախորդ (Ալբանիա), ներկայիս (Շվեդիա) և առաջիկա երկու տարիների (Լեհաստան և Հյուսիսային Մակեդոնիա) նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Փաստաթղթում «քառյակը» աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մտահոգություններ են արտահայտվել Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսեթիայի շրջաններում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ։

«Քառյակը», ԵԱՀԿ-ի անունից, անշեղորեն աջակցում է Ժնևի միջազգային բանակցություններին և վերահաստատում են պատրաստակամությունը առաջնորդելու այս ձևաչափը Եվրամիության և ՄԱԿ-ի հետ միասին։ Այն նաև ընդգծում է Ժնևի բանակցությունների առանցքային խնդիրները՝ ուժի չկիրառում, միջազգային անվտանգության մեխանիզմների ստեղծում, փախստականների և վերադարձ՝ առաջընթացի անհրաժեշտությունը։

Փաստաթուղթը նաև կոչ է անում ամբողջությամբ և օպերատիվ կերպով կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

«Հատկանշական է, որ «քառյակի» հայտարարությունը ամփոփիչ փաստաթուղթ է, որը պատրաստվել է քաղաքական որոշումների շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում», ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։