ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ռումինիայի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեդիայի, Չեխիայի, Լատվիայի և Էստոնիայի կողմից ԵԱՀԿ-ի 24-րդ նախարարների խորհրդի շրջանակներում, ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խմբի անունից Վրաստանի առնչությամբ արվել է համատեղ հայտարարություն:
Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, հայտարարությունում բարեկամ երկրները լիարժեք աջակցություն են հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Ինչպես նշված է հայտարարությունում, բարեկամ երկրները ողջունում են Վրաստանի կողմից ունեցած առաջընթացը՝ ժողովրդավարության համախմբման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման տեսանկյունից:
Հայտարարությունում բարեկամ երկրները շնորհավորում են Վրաստանին՝ տեղի ինքնակառավարման ընտրությունների արդյունավետ անցկացման կապակցությամբ:
Գերատեսչության տեղեկությամբ, ընթացիկ տարում, ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամ երկրների թվին ավելացել են ևս երեքը՝ Չեխիան, Լատվիան և Էստոնիան: