«Երկաթե նիզակակոթ» - Javelin հակատանկային հրթիռային համակարգը Վրաստանում է
«Երկաթե նիզակակոթ» - Javelin հակատանկային հրթիռային համակարգը Վրաստանում է

Վրաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնելու է աշխարհում հայտնի հակատանկային համակարգ:

Javelin համակարգերի գնման կապակցությամբ բանակցությունները մոտենում են ավարտին: Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը աջակցել է այս գործարքին: Խոսքը վերաբերում է 75 մլն. դոլար արժեք ունեցող ռազմական տեխնիկային:

Նշենք, որ  Javelin համակարգը Վրաստան էր բերվել 2017 թվականի սեպտեմբերին «Արժանի գործընկեր» զորավարժությունների շրջանակներում:

«Երկաթե նիզակակոթ» – Javelin-ը աշխարհում ամենահայտնի մոբիլ հակատանկային հրթիռային համակարգ է: Նա ոչնչացնում է բոլոր տեսակի ծանր տեխնիկան, ինչպես նաև օգտագործվում է ցածր բարձրության վրա թռչող սարքերը խոցելու համար:

Javelin-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակում հայտնվել է 1996 թվականին: Նշված համակարգը այս պահին ակտիվ օգտագործում են Իրաքում և այլ թեժ կետերում:

Javelin-ի հրթիռը կազմված է դասական աէրոդինամիկ սխեմայով: Արձակելու ժամանակ նրա մոտ բացվում են թևերը: Հրթիռը հագեցած է ինքնանշանառման ինֆրակարմիր լույսերով: Որպես կանոն նրանով օգտվելու համար հարկավոր է նվազագույնը երկու մարդ: Չնայած պետք լինելու դեպքում հրթիռը հնարավոր է արձակել նաև միայնակ:

 

Javelin-ի առավելույթուններն են.

  • Հրթիռը կարելի է արձակել նույնիսկ վատ եղանակային պայմաններում և գիշերային ժամերին.
  • Ինքնանշանառման համակարգին պետք չէ լուսավորում.
  • Հրթիռով հնարավոր է խոցել տանկի ամենաթույլ տարածքը՝ տանիքը.
  • Նրա օգտագործումը հնարավոր է իրականացնի մեկ զինվորական.
  • Արձակման շարժիչը և արձակման թեթև համակարգը հնարավորություն է տալիս այն օգտագործել շինություններից.
  • Արձակող և կառավարող բլոկերի օգտագործումը հնարավոր է նաև առանձին՝ հետախուզության նպատակով.

     

2013 թվականի տվյալներով մեկ  համակարգի արժեքը 100 000 դոլար է, իսկ արձակող բլոկի գինը 126 000 :