«Երթ իմպիչմենտի համար». Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները անց են կացնում բողոքի ցույց
«Երթ իմպիչմենտի համար» – այս կարգախոսով Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները անց են կացնում բողոքի ցույց:
Ցուցարարները պահանջում են բանտից ազատել Միխեիլ Սաակաշվիլիին և Պորոշենկոյի հրաժարականը, ինչպես նաև ՈՒկրաինայի իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Ինչպես հայտարարում են ցույցի կազմակերպիչները, ակցիայի հետաձգելու մասին բնակչությանը ուղարկվել են կեղծ կարճ տեքստային հաղորդագրություններ, որի նպատակն էր բնակչությանը հնարավորություն չտալ մասնակցել երթին:
Օդեսայի նախկին նահանգապետի կուսակցության անդամները և աջակիցները կոչ են անում բնակչությանը չհավատալ իշխանությունների կողմից տարածված հաղորդագրությանը և մասնակցել բողոքի երթին:
Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է և գտնվում է նախնական բանտարկության մեկուսարանում: Վրաստանի նախկին նախագահին ձերբակալել էին դեկտեմբերի 8-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan