«Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը ենթարկվել է սրտի փոխպատվաստման
12:11, 10.12.2017
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի հաղթող Սալվադոր Սոբրալը ենթարկվել է սրտի փոխպատվաստման վիրահատության։
Փոխպատվաստումը կատարվել է Լիսաբոնի հիվանդանոցում դեկտեմբերի 8-ին, ներկայում երգիչն ապաքինվում է, հայտնում է FormulaTV-ն։
Նա արդեն հասցրել է երախտագիտություն հայտնել իր հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև երկրպագուներին իր թվիթերյան էջում։
Մինչ այդ Սոբրալը հիվանդանոցում անցկացրել է 3 ամիս։ Բժիշկների խոսքով՝ նա լավ է տարել վիրահատությունը։ Այժմ արտիստին սպասվում է տևական վերականգնողական շրջան։
Պորտուգալացի երգիչը հաղթել էր «Եվրատեսիլ-2017»-ում՝ կատարելով Amar pelos dois երգը։