Եվրամիությունում մտադիր են արգելել շաուրմայի օգտագործումը
Եվրամիությունում մտադիր են արգելել շաուրմայի օգտագործումը

Եվրամիության իշխանությունները մտադիր են արգելել շաուրմայի օգտագործումը: Արագ սննդի կետերի սեփականատերերն արդեն մեղադրել են օրենսդիրներին խտրականության համար. նրանց կարծիքով՝ այդ նախաձեռնությունը կապ ունի այն բանի հետ, որ շաուրման հիմնականում պատրաստում են թուրքերը:

Ընդ որում, թուրքական ֆասթֆուդի օգտագործումն արգելքի տակ է հայտնվել հետազոտության անցկացումից հետո, երբ հայտնաբերվել է ֆասթֆուդի օգտագործման և սրտանոթային հիվանդությունների առաջացման կապը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում:

Նշվում է, որ արգելքը կանդրադառնա քեբաբի այն վաճառողներին, ովքեր սառեցված միս են օգտագործում:

Ավելի վաղ ԵՄ-ն ցանկանում էր արգելել ֆրին, սակայն եվրոպացիները որոշեցին հրաժարվել այդ գաղափարից: