Եվրախորհրդարանը քննարկելու է Վրաստանին 45 մլն. եվրո տրամադրելու հարցը
Եվրախորհրդարանի միջազգային առևտրի կոմիտեն (INTA) այսօր քննարկելու է Վրաստանին 45 մլն. եվրոյի չափով մակրո-ֆինանսական օգնության հարցը: Այս հարցի զեկուցողն է «Լիբերալ-ժողովրդավարական դաշինք»-ի պատգամավոր Հանու Տակուլան:
Մակրո-ֆինանսական օգնության մասին եվրախորհրդարանի և եվրախորհրդի որոշման նախագիծը նախատեսում է Վրաստանին հատկացնել 45 մլն. եվրո, 35 միլիոնը վարկի, իսկ 10 միլիոնը գրանտի տեսքով:
Հիշեցնենք, մակրո-ֆինանսական օգնությունը Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդից խնդրել են հունիսի 16-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan