Ես միայն Վրաստանի քաղաքացի եմ. Վրաստանի ՆԳ նախարար
Ես միայն Վրաստանի քաղաքացի եմ. Վրաստանի ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան լրագրողների հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը, որ Ռուսաստանի քաղաքացի է: Նրա խոսքով, այսօր միայն Վրաստանի քաղաքացի է:

Այս հայտարարությամբ Գիորգի Գախարիան պատասխանել է լրագրողների հարցին, որքանով ստույգ է տեղեկությունը, որ 2000 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գախարիային շնորհել է Ռուսաստանի քաղաքացիություն:

Ես այսօր միայն Վրաստանի քաղաքացի եմ: Շատ հրատապ է դառնում այս հարցը: Ես արդեն պատասխանել են այս հարցին, սակայն մեկ անգամ ևս կասեմ, որ այսօր ես միայն Վրաստանի քաղաքացի եմ: Այն, որ այսօր միայն Վրաստանի քաղաքացի եմ, բացարձակ գիտակցված որոշում էր: Վերջակետ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: