Ես ծնված եմ հաղթանակի համար.Միխեիլ Սաակաշվիլի
Ես ծնված եմ հաղթանակի համար.Միխեիլ Սաակաշվիլի

Հաղթանակի համար եմ ծնված և այդ հաղթանակին կհասնեմ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում: Այս մասին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Կիևում, Առաջին ալիքի լրագրողին այն բանից հետո, երբ աջակիցները նրան դուրս են բերել մեքենայից:

«Չեմ պատրաստվում դադարեցնել պայքարը ոչ Ուկրաինայում և ոչ էլ Վրաստանում» հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Մի քանի րոպե առաջ Սաակաշվիլու աջակիցներին հաջողվել է ազատել և ոստիկանական մեքենայից դուրս հանել Սաակաշվիլուն: