Ես ինձ անհարմար եմ զգում, որ Միխեիլ Սաակաշվիլին եղել է իմ երկրի նախագահը. Մդինարաձե
«Վրացական երազանք» կուսակցության խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ Միխեիլ Սաակաշվիլին կդիմի ցանկացած ավանտյուրաի, որպեսզի լինի ուշադրության կենտրոնում:
Լրագրողների հետ զրույցում Մամուկա Մդինարաձեն արձագանքել է ՈՒկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ելնելով այն բանից թե ինչ տեսանք Կիևում ուղակի անհարմար եմ զգում, որ Միխեիլ Սաակաշվիլին եղել է իմ երկրի նախագահը: Նա կդիմի ցանկացած գործողության, որպեսզի հայտնվի ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ նման գործողություններ նա Վրաստանում այլևս չի կարող իրականացնել և հույս ունեմ, որ ուկրաինացիները շուտով կհասկանան դա: Նրա արտահանձնման կապակցությամբ մենք արդեն մի քանի անգամ դիմել են ՈՒկրաինայի իշխանություններին, և այս պահին ամեն ինչ կախված է նրանցից»,- ասել է Մդինարաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan