Եգիպտոսի Սինայ թերակղզում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի
Եգիպտոսի Սինայ թերակզղու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է առնվազն 54 և վնասվածքներ ստացել մոտ հարյուր մարդ:
Պայթյունը որոտացել է Էլ Արիշ քաղաքի մոտակայքում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ենթադրվում է, որ ահաբեկչական պայթյունն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ գրոհայինները ոչ միայն գործարկել են պայթուցիկ սարքը, այլ նաև կրակ բացել մարդկանց վրա: