Եվրամիությունը պատրաստ է Բալկանյան տարածաշրջանից նոր անդամներ ընդունել
Եվրամիությունը պատրաստ է Բալկանյան տարածաշրջանից նոր անդամներ ընդունել
 ԵՄ հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է անդամ երկրների պատրաստակամության մասին՝ քնարկելու Բալկանյան տարածաշրջանի նոր երկրներին բլոկին միացնելու հարցը: Այս մասին հայտնում է Wiener Zeitung պարբերականը:

«Ներկայումս անդամ երկրների շրջանում ընդլայնվելու ավելի մեծ պատրաստակամություն կա: Չէ՞ որ ընդունվել է, որ կարելի է Բալկաններ խաղաղությունը վերադարձնել, եւ դրա համար առանցքային է համարվում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը»,- հայտարարել է Հանը պարբերականի հետ հարցազրույցում:

Հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր Արեւմտյան Բալկանների երկրների համար Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի պահպանման անհրաժեշտությունը հանուն ընդհանրապես Եվրոպայի անվտանգության: Նա ավելի վաղ էլ հայտարարւել էր, որ Եվրամիության ընդլայնում է սպասում 2019-ից 2024 թվականներին՝ այն բանից հետո, երբ ԵՄ-ն կլքի Մեծ Բրիտանիան: Յունկերը բազմիցս է հայտարարել, որ իր նախագահության շրջանում, որը լրանում է 2019 թվականին, ԵՄ ընդլայնում տեղի չի ունենա:

Եվրամիությունն արդեն անդամակցության թեկնածուի կարգավիճակ է տվել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային եւ Չեռնոգորիային: 2016-ի փետրվարին ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան: