Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Լեհաստանը թույլ չի տա ուկրաինական հացահատիկը երկիր ներմուծվի նույնիսկ սեպտեմբերի 15-ից հետո
Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Լեհաստանը թույլ չի տա ուկրաինական հացահատիկը երկիր ներմուծվի նույնիսկ սեպտեմբերի 15-ից հետո

Լեհաստանը ուժի մեջ է պահում ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը։

Երկրի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու խոսքով, գյուղատնտեսության ոլորտը պաշտպանելու համար Լեհաստանը սեպտեմբերի 15-ից հետո էլ թույլ չի տա ուկրաինական հացահատիկը ներմուծվի երկիր։ Նրա խոսքով՝ եթե Եվրամիության մակարդակով չշարունակվի ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը, Վարշավան դա կանի ինքնուրույն։

«Լեհաստանը չի կարող զոհաբերել իր գյուղատնտեսությունը, և մեր ուկրաինացի ընկերները պետք է հասկանան դա»,- ասել է Կաչինսկին։

Բացի այդ, Լեհաստանի փոխվարչապետը նշել է, որ Լեհաստանն ակտիվորեն օգնում է Ուկրաինային քաղաքական և ռազմական առումով։

«Մենք ցանկանում ենք, որ նրանք հաղթեն այս պատերազմում»,- ասել է Կաչինսկին։