Յան Լիպավսկի. Խորապես վշտացած եմ Շովիում տեղի ունեցած ողբերգության համար, իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և ընկերներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին իր ցավակցությունն է հայտնում Շովիում տեղի ունեցած աղետի ժամանակ զոհվածների ընտանիքներին։
«Խորը վշտացած եմ Շովում տեղի ունեցած ողբերգությունից։ Անկեղծ ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և մտերիմներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Յան Լիպավսկին սոցցանցում։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնվում է 25 մարդ։