Յան Լիպավսկի. Գործընկեր երկրներին ուղղված հիմնական ուղերձն այն է, որ մենք պատասխանատվություն ունենք, պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա
Յան Լիպավսկի. Գործընկեր երկրներին ուղղված հիմնական ուղերձն այն է, որ մենք պատասխանատվություն ունենք, պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա

Գործընկեր երկրներին ուղղված հիմնական ուղերձն այն է, որ մենք այստեղ ենք, մենք պատասխանատվություն ունենք, պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա, Բուխարեստում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

Նրա խոսքով, դա հեշտ գործ չէ:

«Դա հեշտ գործ չէ, բայց մենք պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ նման պատասխանատվություն ունենք։ Երեկ մենք հանդիպում ունեցանք նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, և ուղերձը նույնն է՝ մենք չպետք է թույլ տանք, որ որևէ ուժ տիրի գորշ տարածքին, երբ մենք ստանձնեցինք այս պարտավորությունը: Չեխիայի նախագահությունը Եվրամիությունում, Չեխիան որպես այդպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնման ուժեղ ջատագովն է»,- ասել է Յան Լիպավսկին։