Յագո Խվիչիա. Կասյանովի հայտարարությունը սուտ է, մենք վրացիներս պատճառ չենք տվել, որ իրենց քաղաքացիները փախչեն մեզանից
Յագո Խվիչիա. Կասյանովի հայտարարությունը սուտ է, մենք վրացիներս պատճառ չենք տվել, որ իրենց քաղաքացիները փախչեն մեզանից

«Գիրչի»-ի անդամ Յագո Խվիչիայի խոսքով՝ ինքը համաձայն չէ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հայտարարության հետ։

Խոսքը Անդրեյ Կասյանովի հայտարարության մասին է, որտեղ Կասյանովը նշում է, որ եթե ռուսների Վրաստան մուտք գործելու պատճառով վտանգ լինի, ուկրաինացիները կարող են տարհանվել Վրաստանից։

Ըստ Յագո Խվիչիայի՝ վրացիները ոչ մեկին պատճառ չեն տվել, որ իրենց քաղաքացիները փախչեն Վրաստանից։

«Կասյանովի հայտարարությունը սուտ է, և ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ Վրաստանում կան և եղել են բազմաթիվ այլ ազգությունների մարդիկ, և մենք հայտնի ենք դրանով։ Մեզ հաջողվեց այնպիսի կարգ ստեղծել, որ մարդիկ իրենց վեճերը չտեղափոխեն մեր տարածքներ։ Ուստի կարծում եմ, որ այս հայտարարությունը սխալմունք է։ Վրացիները ոչ մեկին պատճառ չեն տվել, որ իրենց քաղաքացիները փախնեն մեզանից, քանի որ ուրիշներն են մտնում այս երկիր, և նրանց հակամարտությունը կարող է շարունակվել այստեղ։ Ես նման դեպք չեմ հիշում մեր պատմությունից»,- ասել է Յագո Խվիչիան։