Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի գինը տրանսֆերմարկետ կայքում բարձրացել է 50 միլիոն եվրոյով #1TVSPORT
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Պարի Սեն Ժերմենի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի գինը հասել է 140 միլիոն եվրոյի՝ սա տրանսֆերմարկետի թարմացված տվյալներն են։ Ավելի վաղ վրացի աստղը գնահատվում էր 90 միլիոն եվրո։
Սա Կվարացխելիայի Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակի արդյունքն է, որտեղ Պարի Սեն Ժերմենի առաջատարը խփեց 10 գոլ, կատարեց վեց գոլային փոխանցում, դարձավ մրցաշրջանի լավագույն խաղացող և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։
Թարմացված տվյալների համաձայն՝ Վրաստանի հավաքականի խաղացողների ընդհանուր գինը մոտեցել է ռեկորդային ցուցանիշի և կազմել 248.5 միլիոն եվրո։
Ամենաթանկ վրացի ֆուտբոլիստները՝