«Transfermarkt»-ի տեղեկությամբ՝ Խվիչա Կվարացխելիան ամենաթանկ խաղացողն է, ով պետք է խաղա Եվրո-2024-ի փլեյ-օֆֆում։
Ցուցակի առաջին տեղում գտնվող Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կազմում է 85 մլն եվրո։ Լավագույն տասնյակում է հայտնվել նաեւ Գիորգի Մամարդաշվիլին։ «Վալենսիայի» դարպասապահը Ռոբերտ Լևանդովսկու հետ կիսում է վեցերորդ տեղը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո։
Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ամենաթանկ խաղացողները.
1. Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, «Նապոլի»)՝ 85 մլն եվրո
2. Բրենան Ջոնսոն (Ուելս, «Տոտենհեմ») – 48,0
3. Միխայլո Մուդրիկ (Ուկրաինա, Չելսի) – 45,0
4. Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա, Արսենալ) – 42,0
5. Պյոտր Զիելինսկի (Լեհաստան, «Նապոլի») – 35,0
6-7. Գիորգի Մամարդաշվիլի (Վրաստան, «Վալենսիա») – 30,0
6-7. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բարսելոնա») – 30.0
8-9. Յակուբ Կիվոր (Լեհաստան, Լոնդոն «Արսենալ») – 25.0
8-9. Վիտալի Միկոլենկո (Ուկրաինա, «Էվերտոն») – 25,0
10-11. Անատոլի Տրուբին (Ուկրաինա, «Բենֆիկա») – 22.0
10-11. Վիկտոր Ցիգանկով (Ուկրաինա, «Ժիրոնա») – 22.0