Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն խաղացող #1TVSPORT
«Պարի Սեն Ժերմենի» վրացի աստղ Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լավագույն խաղացող, հաղորդում է լիգայի պաշտոնական կայքը։
Կվարացխելիան անցյալ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում մասնակցել է 16 խաղի։ Նա խաղացել է 1141 րոպե, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ «Պարի Սեն Ժերմենը» վրացի ֆուտբոլիստի հետ երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը։
«Անհամեմատելի վրացի թևային հարձակվողը մեծ դեր խաղաց փարիզցիների երկրորդ անընդմեջ տիտղոսի գրավման գործում։ Նա մրցաշարի ընթացքում խփեց 10 գոլ և կատարեց 6 գոլային փոխանցում, ինչպես նաև հիանալի էր ձախ թևում։
Նա նաև վճռորոշ դեր խաղաց «Արսենալի» դեմ եզրափակիչ հաղթանակում, որտեղ Քրիստիան Մոսկերան նրան գցեց տուգանային հրապարակում, և նշանակվեց 11 մետրանոց հարված։ Ուսման Դեմբելեն իրացրեց 11 մետրանոց հարվածը, և Լուիս Էնրիկեի թիմը հավասարեցրեց հաշիվը։
Կարելի է ասել, որ Կվարացխելիայի լավագույն խաղը տեղի ունեցավ «Բավարիա Մյունխենի» դեմ անմոռանալի 5-4 հաշվով առաջին կիսաեզրափակչում, երբ նա նախ հավասարեցրեց հաշիվը (1-1) գեղեցիկ հարվածով, իսկ երկրորդ խաղակեսում նա ուշագրավ ոճով դուբլ ձևակերպեց հզոր հարվածով», – գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։