Խվիչա Կվարացխելիան երկրորդն է Ա Սերիայում ընդհատումներով. միայն Լաուտարո Մարտինեսն է առաջ անցել վրացուց
Խվիչա Կվարացխելիան հարձակման ժամանակ արդյունավետ խաղալուց բացի աչքի է ընկնում պաշտպանական գործառույթների կատարմամբ։ Այս մասին է վկայում «Opta Italia»-ի հրապարակած վիճակագրությունը։
Պարզվեց, որ Վրաստանի հավաքականի 21-ամյա հարձակվողը ոչ թե թույլ է պաշտպանական գործառույթների կատարման մեջ (որի համար նրան հաճախ էին քննադատում), այլ, այս ցուցանիշով, նա Ա Սերիայի լավագույն հարձակվողների թվում է։
«Սեզոնի երկրորդ հատվածում Խվիչա Կվարացխելիայի ձեռքում ևս մեկ զենք կա։ «Opta Italia»-ի փոխանցմամբ, «Նապոլիի» հարձակվողը Իտալիայի առաջնության հարձակվողների շարքում զբաղեցնում է երկրորդ-երրորդ հորիզոնականը։ Սա խոսում է այն մասին, որ «Նապոլիի» վրացին հիանալի տեսք ունի պրեսինգի ժամանակ»,- գրում է «ilmattino»-ն։
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն այս մրցաշրջանում ընդհատել է 14 փոխանցում, իսկ Կվարացխելիան և «Մոնցայի» հարձակվող Ջան-Լուկա Կապրին՝ 12-ական։