Խվիչա Կվարացխելիան Ա Սերիայի փետրվար ամսվա լավագույն խաղացողի հավակնորդ է
Ա Սերիայի հետ համագործակցությամբ EA Sports-ը ներկայացրել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության փետրվար ամսվա լավագույն խաղացողի թեկնածուներին, այդ թվում՝ Խվիչա Կվարացխելիային:
«Նապոլիի» վրացու հետ մրցանակի համար պայքարում են նաև «Լեչեի» պաշտպան Ֆեդերիկո Բաշիրոտոն, «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան, «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը և «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։
22-ամյա Խվիչա Կվարացխելիան փետրվարին Ա Սերիայում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ա Սերիայի ամսվա լավագույն խաղացողի հարցմանը կարող եք քվեարկել հետևյալ հղումով՝
https://serieapotm.easports.com/