Խվիչա Կվարացխելիա – Ես հավատում էի, որ Չեմպիոնների լիգան հաղթելը հնարավոր է #1TVSPORT
Չեմպիոնների լիգայի հաղթող Խվիչա Կվարացխելիան ելույթ ունեցավ Պետեր Շմեյխելի հետ, ով աշխատում է որպես UEFA-ի հեռուստատեսության փորձագետ։
Դանիացի լեգենդար դարպասապահը վրացի խաղացողին դիմեց այսպես.
– Խվիչա, չորս ամիս առաջ դու բոլորովին այլ վայրում էիր, իսկ հիմա դու Չեմպիոնների լիգայի հաղթողն ես։ Դա պարզապես 1:0 չէր՝ դուք հաղթեցինք 5:0։ Ինչե՞ս զգում այս պահին։
– Դժվար է նկարագրել։ Սա զարմանալի զգացողություն է, ես ցնցված եմ։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ այստեղ կանգնած եմ։ Բայց ես միշտ հավատացել եմ, որ դա հնարավոր է։ Ես Չեմպիոնների լիգայի հաղթողն եմ և շատ ուրախ եմ։ Մենք այս ամենին հասանք միասին՝ ակումբի և մարզիչների հետ։
– Դու պետք է իսկապես հպարտանաս։ Դա անհավանական խաղ էր քո կողմից՝ ոչ միայն այսօր, այլև ՊՍԺ-ին միանալուց ի վեր։ Ինչքա՞նի կարող է հասնել այս թիմը, և որքա՞ն ժամանակ կարող ես շարունակել այս գերիշխանությունը։
– Կարծում եմ՝ այս թիմը արժանի էր չեմպիոն դառնալուն նույնիսկ ինձանից առաջ, բայց ֆուտբոլում հաճախ լինում են դժվար պահեր, որոնք պետք է հաղթահարես։ Մենք կարողացանք դա անել։ Եզրափակչում Ինտերին 5-0 հաշվով հաղթելը հեշտ չէ։
– Թվում է, թե ձեզանից յուրաքանչյուրը վայելել է Լուիս Էնրիկեի ֆուտբոլի ոճը այսօր։
– Ամենակարևորն այն է, որ մենք ընտանիքի պես ենք։ Մենք միշտ փորձում ենք միմյանց հնարավորինս օգնել։ Մարզիչը զարմանալիորեն է աշխատում, նա ամեն ինչ կատարյալ է բացատրում, և մենք փորձում ենք դա փոխանցել խաղադաշտ։