Օկուպացնող ռեժիմի կողմից երկու շաբաթ առաջ ձերբակալված, Խուրվալեթիի բնակիչ Դաթա Վանիշվիլու թոռանը և հարսին ազատ են արձակել:
Օկուպացնող գոտու մյուս կողմում բնակվող Դաթա Վանիշգիլու թոռանը և հարսին օկուպացնող ռեժիմն ազատել է երեկ:
Նրանց ազատել են օկուպացված Ցխինվալիում կարանտինի ժամկետն անցնելուց հետո:
Ձերբակալվածների ընտանիքը ազատ արձակման դիմաց տուգանք չի վճարել:
«Տուգանք չենք վճարել: Անցավ կարանտինի երկու շաբաթը և ազատեցին: Բոլորը տանն են, Դաթա պապի օկուպացված կողմում, այս կողմ չեն կարող գալ: Եթե գան, ապա հետ չեն կարող վերադառնալ, նրանց սպառնում է կալանք: Երկուսն էլ իրենց լավ են զգում»,- հայտարարել է ձերբակալվածի քույրը, Թամթա Իդուկաշվիլին:
Ռուս զինվորականները Խուրվալեթի գյուղում երկու շաբաթ առաջ ձերբակալել էին փշալարերի մյուս կողմում ապրող Դաթա Վանիշվիլու թոռանը՝ կնոջ հետ միասին: