Խուլոյում մզկիթ են կողոպտել: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Բեղլեթի գյուղում, աղոթատեղիում կոտրել են հանգանակությունների արկղը, որտեղից գողացել են գումար:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում է ՔՕ-ի 177-րդ հոդվածով: Գերատեսչության տեղեկությամբ, բացահայտվել է անձ, որը ճանաչում է մեղքը:
Մի քանի շաբաթ առաջ, նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Փերիա գյուղում: