Խուլո-Ախալցիխե կենտրոնական ավտոմայրուղու վրա սողանք է տեղի ունեցել
Խուլո-Ախալցիխե կենտրոնական ավտոմայրուղու վրա սողանք է տեղի ունեցել

Սողանք է տեղի ունեցել Խուլո-Ախալցիխե կենտրոնական ավտոմայրուղու վրա: Դիակոնիս գյուղի մոտ թափված հողազանգվածը ամբողջովին փակել է ճանապարհը, որի պատճառով Խուլոյի 7 գյուղ Գոդերձի հանգստավայրի կապը արտաքին աշխարհից կտրվել է: Տեղում մոբիլիզացված է ծանր տեխնիկա:

«Հատուկ տեխնիկան աշխատում է առավոտից, սպասում ենք գեոլոգներին: Ճանապարհը մի մասն ամբողջովին փլված է: Կարծում եմ, օրվա ընթացքում կկարողանանք մաքրել ճանապարհը»,- հայտարարել է Առաջին ալիքի հետ զրույցում Խուլոյի քաղաքապետ Գոչա Մելաձեն: