Խստացվում է հսկողությունը զեղչային ուղևորաքարտերի անօրեն կիրառման վրա
Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, 2018 թվականի ապրիլի 13-ին, փոփոխություններ են մտցվել մունիցիպալիտետի սակրեբուլոյի N6-25 որոշման մեջ, որը կարգավորում է մունիցիպալ տրանսպորտում զեղչի սակագնից օգտվելու կանոնները:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկությամբ, փոփոխությունը պայմանավորվել են ուղևորաքարտերի անազնիվ կերպով կիրառման հաճախակի դարձած դեպքերով:
Նրանց տեղեկությամբ, մտցված փոփոխությունների արդյունքում, ուղևորաքարտի ոչ բաժանորդի կողմից կիրառման դեպքում, Թբիլիսիի տրանսպորտային ընկերության իրավասու անձը իրավունք ունի տուգանել խախտողին և վեց ամսով արգելափակել քարտը: