Խորվաթիայում տեղի է ունեցել 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Զագրեբի մոտակայքում, 10 կմ. խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով մահացել է մի պատանի, ով ընկել է տանիքից:
Խորվաթիայի ներքին գործերի նախարարը փողոցներում գտնվող մարդկանց կոչ է արել պաշտպանել սոցիալական հեռավարությունը:
Ինչ վերաբերում է համաշխարհային համավարակային տվյալներին, ապա Խորվաթիայում կորոնավիրուսով վարակված է 206, մահացել մեկ մարդ: