Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, պետական գերատեսչությունների շենքերից իջեցվել են դրոշները
Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, պետական գերատեսչությունների շենքերից իջեցվել են դրոշները

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, պետական գերատեսչությունների շենքերից իջեցվել են դրոշները:

Պետական դրոշը իջեցվել է ՝ նախագահի նստավայրում, խորհրդարանի շենքից, ինչպես նաև պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի շենքերից:

1921 թ. փետրվարի 25-ին, Ռուսաստանի 11-րդ բանակը գրավել է Թբիլիսին և դրանոց սկիզբ դրել Վրաստանի բռնագրավմանը: Վրաստանի անկախության համար պայքարող յունկերների մեծամասնությունը հերոսաբար զոհվել է մարտի դաշտում:

Վրաստանի խորհրդրանի 2010 թ. հուլիսի 21-ի արձանագրության համաձայն, փետրվարի 25-ը հռչակվել է խորհրդային օկուպացիայի օր:

Ամեն տարի փետրվարի 25-ին, օկուպացիայի զոհերի հիշատակը հարգելու նպատակով, ողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է մեկ րոպե լռություն և իջեցվում են դրոշները բոլոր վարչական շենքերից: