Խորհրդարանում վաղը նախատեսված լիագումար նիստում տեղի կունենա ազատ ամբիոն
Խորհրդարանում վաղը նախատեսված լիագումար նիստում տեղի կունենա ազատ ամբիոն

Խորհրդարանի լիագումար նիստում վաղը կանցկացվի ազատ ամբիոն։ Այս ձևաչափը նախաձեռնել է Լելոն։

Ըստ կանոնակարգի՝ ազատ ամբիոնը հատուկ խորհրդարանական ձևաչափ է, երբ խմբակցությունը, քաղաքական խումբն իրավունք ունի նիստի ընթացքում երկու անգամ օգտագործել 30 րոպեանոց ելույթ։ Խորհրդարանը պարտավոր է անհապաղ լսել նրան։

«Լելոն» արդեն մեկ անգամ օգտվել է այդ հնարավորությունից, Դավիթ Ուսուփաշվիլին հունիսի 7-ի լիագումար նիստում օգտագործել է այս ձևաչափը։