Խորհրդարանում տեղի է ունենալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը, որով խստանում է երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելու կարգը
Ճանապարհային երթևեկության մասին օրենքում փոփոխությունների նախաձեռնումը տեղի է ունենալու հոկտեմբերի 14֊ի բյուրոյի նիստին։
Ճանապարհային երթևեկության մասին օրենքում փոփոխությունների նախաձեռնումը տեղի է ունենալու հոկտեմբերի 14֊ի բյուրոյի նիստին։ Փոփոխությունների համաձայն, մինչև 13 տարեկան և 135 սմ. երեխաներին մարդատար մեքենայով տեղափոխելու ժամանակ, պետք է օգտագործվի հատուկ նստարան կամ գոտի, որը կհամապատասխանի երեխայի բարձրությանը և քաշին։
Փոփոխությունները չեն վերաբերելու հասարակական տրանսպորտին, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցներին, որտեղ չեն նախատեսված նման սարքավորումներ։